Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպամ Միքայել Մինասյանի՝ նախօրեին հրապարակած փաստաթղթի մասին`ըստ էության հաստատելով դրա գոյությունը:
Նա նշեց, որ խոսքն աշխատանքային փաստաթղթի մասին է և հորդորեց վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են ստանում ընդդիմադիրները: «Միակ աղբյուրը, որը կարող են ստանալ, Ադրբեջանն է, քանի որ եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան», - ասել է Փաշինյանը:
Այնուհետև նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փաստաթուղթը հրապարակվել է կիսատ: «Փաստաթղթի մի զգալի մասը սևով է նշված, սակայն ասվում է, որ այն չի բխում Հայաստանի շահերից և հյուսվում է ՀՀ կառավարության կողմից դավադրության վրկած: Հարց է առաջանում՝ ինչու է այդ փաստաթուղթը հրապարակվում կիսատ, թեթ իսկապես կա խնդիր, այն ամբողջությամբ պետք է ներկայացնել», - ասաց Փաշինյանը՝ նման գործողությոններ իրականացնող մարդկանց նավանելով ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալներ:
«Սա նաև հստակ անհարգալից վերաբերմունքի է Հայաստանի հանրության նկատմամբ: Եթե օրենսդրական սահմանափակումները թույլ չեն տալիս իրավապահերին գործողություններ իրականացնել, ապա հանրությունը դրա գնահատականը պետք է տա», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Այնուհետև նա ևս մեկ անգամ հաստատեց տվյալ փաստաթղթի գոյությունը՝ նշելով, որ ինքը պատրաստ է այն ստորագրել:
«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հայտարարեց նա։