25.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք և 7 մահ
prev Նախորդ նորություն

Հայաստանի տարածքում մոտ 500-600 ադրբեջանցի զինվորական կա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության մայիսի 20-ի նիստին վարապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օպերատիվ իրադրությունը Հայաստանի սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում փոփոխություն չի կրել:


Իրադրությունը, նրա խոսքով, շարունակում է մնալ լարված: «Իրադրությունը մնում է լրված այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում: Մոտ 500-600 հոգի տարբեր հատվածներում», - հայտնել է Փաշինյանը:


Խոսելով հայկական կողմի զինված ուժերի գործողությունների տրամաբանությունից, Փաշինյանը նշեց, որ հայկական բանակը մարտավարական գործողություններով սահմանափակում է ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը:


«Քաղաքական առումով մեր խնդիրն այն է, որ թույլ չտանք իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, անել մաքսիմալը ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար։ Բացի դրանից, հասնել նրան, որ ադրբեջանցիները լքեն ՀՀ տարածքը», - ասել է Փաշինյանը։


Հայաստանի խնդիրն է ճգնաժամը լուծել դիվանագիտության միջոցով, այդ իսկ պատճառով, Փաշինյանի, խոսով տարվում է ակտիվ դիվանագիտական աշխատանք: Ասվածի ապացույցը, ըստ նրա, ԱԳ նախարարի բացակայությունն է կառավարության նիստից: Դիվանագիտական աշխատանքներ են տարվում ոչ միայն ԱԳՆ-ի, այլև ՊՆ-ի ու փոխվարչապատերի մակարդակում:


Ընդհանուր առմամբ նա դիվանագաիտական աշխատանքը գնահատեց բավարար: «Մեր դիվանագիտական աշխատանքը հաջողված եմ համարում։ Մեր դիրքորոշումն ու միջազգային գործընկերների դիրքորոշումները միասնական են ։ Ադրբեջանցիները պետք է լքեն Հայաստանի տարածքը», - ասաց նա: