15.07.2025
Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»․ Վիկտոր Սողոմոնյան
prev Նախորդ նորություն

ՀԱԿ-ը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. ցուցակը կգլխավորի Տեր-Պետրոսյանը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:


«Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․


Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ն պարզաբանել է Հայաստան մուտք գործելու ընթացակարգի փոփոխությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները