2.10.2023
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Ղարաբաղի փախստականներին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ը Հայաստանի սահմանի երկայնքով ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերը սադրիչ է համարում

ԱՄՆ նախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մայիսի 17-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։


Ջեյք Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջերս տեղի ունեցած լարվածության կապակցությամբ եւ ընդգծել, որ չնշված սահմանի մոտ զինվորականների տեղաշարժը անպատասխանատու եւ սադրիչ է:


Ընդ որում, նա ողջունել է երկու կողմերի միջեւ շարունակվող շփումը եւ երկու առաջնորդների հանձնառությունը խնդրի խաղաղ կարգավորմանը:


Բացի այդ, Սալիվանը հայտարարել է երկու երկրների կողմից իրենց միջազգային սահմանի սահմանազատման վերաբերյալ պաշտոնական բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին:


Սալիվանը նշել է նաեւ ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը, ինչպես նաև երկկողմ շփումների միջոցով տարածաշրջանային հաշտության ձեռքբերմանը:

Զուրաբիշվիլին ողջունել է ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ համաձայնությունը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի