Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջանում ադրբեջանցիների կողմից բնակեցված Դմանիսի քաղաքում երկրորդ օրն է անկարգություններ են տեղի ունենում, որին նախորդել է տեղի ադրբեջանցիների և վրացիների միջև զանգվածային ծեծկռտուքը, որի հետեւանքով երկու կողմից կան մի քանի տասնյակ տուժածներ:
Ըստ տեղից հայտնվող տեղեկատվության՝ տարածաշրջանում իրավիճակը մինչ այժմ պայթյունավտանգ է և պարբերաբար արձանագրվում են քաշքշուկներ և անկարգություններ: Տեղում մեծ թվով վրացի իրավապահներ են կենտրոնացած։
Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով՝ Դմանիսի խանութներից մեկի մոտ տեղի ունեցած միջադեպին մասնակից բոլոր անձանց նույնականացում է իրականացվում: Ըստ նրա՝ նրանց նկատմամբ կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր համապատասխան միջոցները։
«Հետաքննություն է սկսվել խմբակային բռնության մասին հոդվածով, իրականացվում են օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ։ Նշված գործողություններին մասնակցած բոլոր անձինք նույնականացվում են: Համապատասխանաբար, նրանց դեմ կձեռնարկվեն օրենսդրությամբ նախատեսված միջոցներ», - հայտարարել է Ալեքսանդր Դարախվելիձեն։
Նշենք, որ «Մթավարի» հեռուստաալիքի տեղեկություններով՝ նախօրեին զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է շուրջ երեք տասնյակ մարդ, որոնցից շատերը զինված են եղել մահակներով և փայտերով: Ինչպես նշվում է, ծեծկռտուքին նախորդել է Դմանիսիի բնակիչների՝ Սվանեթիայից էկո–միգրանտների եւ էթնիկ ադրբեջանցիների միջեւ վեճը:
«Իրավիճակը սրվել է երեկոյան՝ մարտի 16-ին։ Առևտրային օբյեկտը, որի մոտ սկսվել է վիճաբանություն, ջախջախել են։ Դիմակայությունը շարունակվել է՝ Չնայած «պարետային ժամի» հարձակմանը և դեպքի վայր են դրվել պարեկային ոստիկանության մեքենաները», – հայտնել է «Մթավարին»: