8.06.2025
Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք. Մինասյանը բացահայտել է #Antinikol շարժման մանրամասները
prev Նախորդ նորություն

Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան են ժամանել Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Խորհրդարանականների պատվիրակությունը գլխավորում է եվրոպական տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, որի կազմում են ֆրանսիացի պատգամավոր Սոֆի Մետտը, Կատալոնիայի ներկայացուցիչ Աուրորա Մադաուլան, Կամերունից պատգամավոր Ջոշուա Օսին, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վարչական քարտուղար Էմանուել մորին եւ եվրոպական տարածաշրջանում Ֆաթմիր Լեչին:


Պատվիրակության անդամները մայիսի 11-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանք ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։


Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին և ցուցանմուշներին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին