7.06.2025
«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվել են կրակային վարժանքներ
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին կայուն իրավիճակը պահպանվել է. ՊՆ

Մայիսի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:


ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս պահպանվել է կայուն մարտավարական իրավիճակ:


"ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները",- նշվում է հաղորդագրության մեջ:


 

Արցախի քաղաքացիներից պարբերաբար գումար է հափշտակել՝ ծառայող որդիներին փոխանցելու պատրվակով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին