Հիվանդանոցներում տեղ չկա. COVID-19-ով հիվանդների բուժման խնդիրը Հայաստանում սրվում է
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների տեղակայման խնդիր է առաջացել հիվանդանոցներում։
Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Մահճակալների ֆոնդը բոլոր հիվանդանոցներում սպառված է», - նշեց Աբովյանը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում շարունակում է կայուն ծանր մնալ:
VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աճել է 298-ով և հասել 208818-ի:
Վերջին տվյալներով՝ առողջացել է 189017 հիվանդ։ Բուժում է ստանում14924 հիվանդ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակից մահացել է 3895 մարդ, ևս 982-ը մահացել են այլ հիվանդությունների պատճառով, սակայն նրանց մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել: