25.11.2024
Էկվադորի Սահմանադրությունը թույլ է տալիս ճանաչել և պաշտպանել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը
prev Նախորդ նորություն

Խաղողագործները և մթերող ձեռնարկությունները "սարսափելի վիճակում են"

Գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի խաղողագործների միությունը տարբեր տվյալներ են ներկայացնում մթերող ձեռնարկությունների՝ խաղողագործներին ունեցած պարտքերի ծավալների մասին: Ըստ խաղողագործների միության՝ պարտքի ծավալը հասնում 2,5 մլրդ դրամի, իսկ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, պարտքը կազմում է 1,8 մլրդ դրամ, հայտնում է armtimes.com-ը:

«Գյուղացիները հայտնվել են բավականին ծանր կացության մեջ: Մթերող կազմակերպություններն ուշացնում են գումարները: Իսկ գյուղացիների հետ նոր պայամանգրեր չեն կնքվում: Գյուղացիներն ունեն պարտքեր, վարկեր, որոնք պետք է մարեն»,- ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը՝ հավելելով, որ պարտքի ընդհանուր ծավալը հասնում է 2,5 մլրդ դրամի: «Գյուղացիներն ու մթերող կազմակերպությունը պետական աջակցության և վերահսկողության կարիք ունեն»,- «Մեդիա կենտրոնում» մայիսի 27-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Արտակ Սարգսյանը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հատկապես Քաղցրաշեն գյուղի բնակիչները մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով վերադարձնել դեռևս մեկ տարի առաջ մթերված իրենց խաղողի գումարը:

ՀՀ գյուղանտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հիշեցրերց, որ անցյալ տարի մի քանի գործոնների ազդեցության տակ գինու և կոնյակի արտադրության ոլորտը հայտնվեց բավականին բարդ իրավիճակում: «Հիմնական գործոններն էին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը և բերքի մեծ ծավալները: Խնդիր դրվեց, որպեսզի բերքը չմնա գյուղացիների մոտ և ամբողջ ծավալով մթերվի: Սակայն այդ ժամանակից հասկանալի էր, որ նման խնդիրների կարող ենք բախվել: Սակայն իմ տվյալներով, պարտքի ծավալը կազմում է 1,8 մլրդ դրամ»,- ասաց Մակարյանը:

Նա տեղեկացրեց, որ գյուղացիների մթերված բերքի դիմաց վճարումները առաջիկայում կվերսկսվեն, և այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում: «Բանկի հետ արդեն կա պայմանավորվածություն: Ամենաուշը մինչև չորեքշաբթի բանկի հետ կլինի պայմանագիր, մթերողը վարկ կվերցվի ու գյուղացիները մեծ մասով կստատան իրենց գումարները»,- ասաց Մակարյանը՝ հավելելով` այժմ էլ քայլեր են կատարվում, որպեսզի առաջիկայում գյուղացու խաղողը չմնա և մթերվի:

Չնայած գյուղնախարարության ու մթերողների կողմից գումարների փնտրտուքին, որոնք «հրշեջների» նման փորձում են կոնկրետ պահին ծագած խնդրիը լուծել, այն է՝ «կրակը մարել», այնուամենայնիվ, սա ուղղակի հետևանքների վերացում է, ոչ թե խնդրի լուծման ֆունդամենտալ եղանակ: Հիմնական խնդիրը, որին բախվում են մթերողները և որպես հետևանք գյուղացիները, ըստ Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի, մեկ շուկայից կախվածությունն է: Իսկ այդ «մեկ շուկան» Ռուսաստանն է, որտեղ նավթի գների անկման հետևանքով ռուբլու արժեզրկմամբ արտահանողների համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ: Կրճատվում են արտահանման ծավալները և եկամուտը:

Թեպետ այս տարվա առաջին եռամսկայում շուրջ 85%-ով վերականգնվել են արտահանման նախկին ծավալները, սակայն արտահանողների եկամտաբերությունը կիսով չափ նվազել է: «Սա սարսափելի երևույթ է»,- նշում է քննարկման մասնակից «Շահնազարյան Գինու կոնյակի տուն» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը:

Այժմ, հավելում է Հայկ Միրզոյանը, կատարվում են քայլեր արտահանման աշխարհագրության ընդլայնման համար: «Այդ նպատակով մեր արտադրողներին խրախուսում ենք մասնակցել տարբեր ցուցահանդեսների Գերմանիայում, Լեհաստանում: Առաջաիկայում լինելու են ցուցահանդեսներ կրկին Գերմանիայում, նախատեսում ենք մասնակցել նաև Չինաստանում ցուցահանդեսներին: Անցյալ տարի դեպի այլ շուկաներ արտահնման ծավալն աճել է շուրջ 40% (ծավալային ու դրամական արտահայտությամբ սակայն դա բավականին փոքր թիվ է)»,- տեղեկացրեց նա: Այնուամենայնիվ, ըստ նրա, ռուսական շուկայի տեսակարար կշիռը հայկական գինու և կոնյակի արտահանման տեսնակյունից մնում է բավականին մեծ: Շուրջ 80%-ը արտահանվում է Ռուսաստան, նշեց Միրզոյանը:

Նրա խոսքով, բացի արտաքին այլ շուկաներում տեղ զբաղեցնելու բարդությունից, խնդիրն այն է, որ բավականին դժվար են հարմարվում փոփոխություններին հայաստանյան տնտեսվարողները: «Նրանք սովոր են աշխատել ռուսական շուկայում և դժվար են հարմարվում փոփոխություններին՝ արտահանման դիվերսիֆիկացիայի տեսանկյունից», - ասաց նա:

Այլ շուկաների հետ աշխատանքը, հակադարձում է ձեռնարկատեր Սամվել Շահնազարյանը, ունի շատ նրբություններ: «Սկսած մարքեթինգից, լոգիստիկայից՝ վերջացրած վստահելի գործընկերներով: Շատ հնարավոր է, որ գան, վերցնեն ապրանքն ու հետո չվճարեն»,- ասաց նա: Միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ մայիսի 26-ին իր կազմակերպությունը վճարել է գյուղացիներին շուրջ 300 մլն դրամ: «Այժմ կա դեռ պարտք 270 մլն դրամի չափով և հույս ունենք, որ առաջիկա մեկ ու կես ամսվա մեջ կառավարության աջակցությամբ դա էլ կմարենք», - ասաց նա:

Շահնազարյանի խոսքով այժմ կարևոր խնդիր է մնում ձեռնարկությունների եկամտաբերության անկումը: «Թեպետ այս տարի 20%-ից ավել աճել են մեր պատվերները, բայց 50%-ով էլ անցյալ տարվա հետ համեմատ նվազել է եկամտաբերությունը: Իսկ դա սարսափելի բան է: Մենք պատրավորություններ ունենք բանկերի և գյուղացիների նկատմամբ: Բարդ վիճակ է, և կոնկրետ ինչ-որ մեկին մեղադրել չի կարելի: Օբյեկտիվ գործոնները մեծ են: Ամեն մեկը՝ գործարար և գյուղացի, պետք է հստակ հաշվարկներ անեն, և իմանան՝ ինչ անել», - ասաց նա:

Ստեղծված իրավիճակում, Արտակ Սարգսյանն առաջարկում է պետությանը սուբսիդավորել գուղացիների խաղողի գինը, որպեսզի մթերողը կարողանա այն ընդունել: «Սա մի միջոց է, որ հնարավորություն և ժամանակ կտա մթերողին ընդունել գյուղացիների խաղողն իր համար հարմար գնով և աշխատել նորմալ եկամտաբերությամբ: Այս միջոցառումը պետք է իրականացնել մի քանի տարի, մինչև տեղի ունենա շուկայի դիվերսիֆիկացիա և մթերողն էլ ոտքի կանգնի», - առաջարկեց Սարգսյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև իրականացնել լուրջ վերահսկողություն մթերող կազմակերպությունների վրա: «Հայաստանում կան 89 խաղող վերամշակող ձեռնարկություններ, բայց խաղողի մթերման ժամական միայն 9 ձեռնակարություն է մթերում: Սակայն բոլորն էլ արտադրում են կոնյակ կամ գինի: Թե ինչպես է դա պատահում, ոչ մեկի համար պարզ չէ: Կա վերահսկողության խնդիր, թե ինչպես խաղող չմթերած ձեռնարկություններն արտադրություն են տալիս», - ասաց նա:

Վերահսկողության խնդիրը կարևորեց նաև գյուղատնտեսության փոխնախարարը: «Տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ, և վերահսկողություն պետք է լինի: Իհարկե, կարևոր է արտահանումը, բայց որակի վերահսկողությունը ևս կարևոր է, որ հստակ իմանանք՝ դա կոնյակ է, թե մեկ այլ բան: Սակայն այնպես էլ չէ, որ միայն 9 կազմակերպություն են մթերում: Անցյալ տարի շուրջ 60 կազմակերպություն տարբեր պունկտերում մթերում են իրականացրել, սակայն յուրաքանչյուրն իր հզորության չափով»,- եզրափակեց Ռոբերտ Մակարյանը: