23.11.2024
ՌԴ-ի և Ադրբեջանի ուժայինները սերտ երկխոսություն են վարում «Իսկանդերների» թեմայով. Պեսկով
prev Նախորդ նորություն

Ախալքալաքում չեն պատվաստվում. վերադարձվել է պատվաստանյութի 290 չափաբաժին

Ախալքալաքում ստացած AstraZeneca տեսակի պատվաստանյութի 300 չափաբաժնից, կլինիկայի վարչակազմը 290-ը վերադարձրել է Թբիլիսի: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրաստանյան ծառայությունը։


Ինչպես հայտնում է aliq.ge-ն, հոսպիտալի տնօրենի խոսքով, պատվաստամիջոցի ժամկետն անցնում էր, իսկ պատվաստվելու ցանկություն ունեցող չկար:


Բուժհաստատությունում 10 դոզա պատվաստանյութ է պահվում, որի ժամկետն անցնում է մայիսին: Մենեջերի խոսքով, մեկ ամսվա ընթացքում պատվաստվելու ցանկություն ո՛չ բուժաշխատողներն են հայտնել, ո՛չ՝ 55 տարեկանից բարձր քաղաքացիները:


Ախալքալաքի հոսպիտալի 160 աշխատակիցներից ոչ ոք չի պատվաստվել, սա բուժաշխատողները բացատրում են կոնկրետ AstraZeneca տեսակի պատվաստանյութի հանդեպ անվստահությամբ:


Սամցխե Ջավախքի շրջանը 1 400 չափաբաժին Աստրազենեկա ստացել է մարտի 15 -ին: Այս պահի դրությամբ պատվաստվել են միայն «Իմեդի» կլինիկայի 20 և Բորջոմիի կլինիկայի 6 բուժաշխատողներ: Ախալցիխեի բուժքրոջ մահվանից՝ մարտի 18-ից հետո ամբողջ շրջանում ոչ ոք չի պատվաստվել: