Լուծենք այս խնդիրը. Պուտինը՝ ի պատասխան «Սպուտնիկ V»-ի մատակարարման Փաշինյանի խնդրանքին
Հայաստանը հույս ունի, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մեծ քանակություն ձեռք կբերվի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վաղը՝ ապրիլի 8-ին, Հայաստանը կստանա 15 հազար դեղաչափ «Սպուտնիկ-V», սակայն վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն միլիոնից ավելի պատվաստանյութի կարիք ունի․ «Իհարկե, ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ևս այսօր մեծ պահանջարկ կա պատվաստանյութի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Դրան ի պատասխան Պուտինը նշել է. «Մեզ մոտ արտադրությունը թափ է հավաքում է»: «Խոսքը այդ դեղամիջոցի արտադրության արդեն բավական մեծ ծավալի մասին է», - նշել է Ռուսաստանի առաջնորդը: - Այդ պատճառով ես կարծում եմ, որ կլուծենք այդ խնդիրը»։
Նա ընդգծել է, որ դա արվելու է ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների։ «Արտադրության ծավալը մեզ մոտ համադրելի է երկրի ներսում պահանջարկի հետ, քանի որ ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել», - պարզաբանել է Ռուսաստանի նախագահը: