3.10.2024
Լարսում մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա կա
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը Նախիջևանիկ գյուղում մասնակցել է նոր այգու հիմնմանը

Ապրիլի 5-ին նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղեկցությամբ այլ պաշտոնատար անձանց այցելել է Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու կառուցմանը, որի նախաձեռնողը ծնունդով Հադրութից է եղել սփյուռքահայ գործարարը:


Այս մասին հայտնում է ապրիլի 6-ին Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը.


«Հադրութի և մյուս գրավյալ շրջանների վերադարձի նպատակին հասնելու և հայրենիքի կայուն անվտանգության ապահովման ճանապարհը սկսվում է Արցախի շենացումից։ Այս գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը տնտեսության վերակազմավորումն է», - նշել է նախագահ Հարությունյանը նոր այգու առաջին տնկիների տնկման ժամանակ։


Նախագահը եղել է նաեւ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Վարդաձոր եւ Դահրազ գյուղերում: Քննարկվել են շփման գծի ամրապնդմանը, բնակչության անվտանգ կենսագործունեությանը, բնակարանաշինությանը եւ ենթաշրջանի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Թուրքիան ու Ադրբեջանը ռազմարդյունաբերական ոլորտում համատեղ հանձնաժողով են ստեղծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում