3.10.2024
Համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
prev Նախորդ նորություն

Գերմանիան Վրաստանի 5000 քաղաքացիների ժամանակավոր օրինական աշխատանքով կապահովի

Վրաստանի աշխատանքի տեղավորման աջակցման պետական գործակալությունը եւ Գերմանիայի աշխատանքի դաշնային գործակալությունը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն մինչեւ 5000 վրացի քաղաքացիներ կկարողանան ժամանակավոր օրինական աշխատանք գտնել Գերմանիայում:


«Արդեն սկսվել են թրեյնինգները, որտեղ յուրաքանչյուր հայցորդ տեղեկատվություն է ստանում աշխատանքի տեղավորման պայմանների և սոցիալական երաշխիքների մասին։ Մեկնելուց առաջ դասընթացն անցկացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) մասնակցությամբ եւ աջակցությամբ», – հայտարարել են Վրաստանի աշխատանքի տեղավորման աջակցության պետական գործակալությունում:


Ըստ նրանց տեղեկությունների, կան աշխատատեղեր գործատուների Շտուտգարդի, Դյուսելդորֆի եւ Բրանդենբուրգի մարզերում: Հետագայում նախատեսվում է մարզերի ընդլայնում։


Նշենք, որ ժամանակավոր սեզոնային աշխատանքի տեղավորումն իրականացվում է Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում:


Գերմանիայում սեզոնային աշխատանքը սկսվում է ապրիլին, իսկ Վրաստանում գրանցումը հնարավոր է ամբողջ տարվա ընթացքում հատուկ պորտալում: Այս փուլում Գերմանիայում ժամանակավոր օրինական աշխատանքի տեղավորման համար առկա 5000 թափուր աշխատատեղ է գրանցվել 97 682 մարդ։

Լարսում մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա կա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում