10.10.2024
Հետախուզական աշխատանքներ են սկսվել Արցախի մի շարք բնակավայրերում
prev Նախորդ նորություն

ԼՀԿ-ն հավատարիմ կմնա ձեռք պայմանավորվածություններին և վարչապետի թեկնածու չի առաջադրի

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում անտրամաբանական են համարում վարչապետի թեկնածու առաջադրելը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո։


Այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց, որ հաշվի առնելով արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները, անտրամաբանական է համարում Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու առաջադրելը:


Լրագրողների այն պարզաբանմանը, թե նման դեպքում ինչ նկատի ուներ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, երբ հայտարարում էր ԸՕ-ում փոփոխությունների ընդունման դեպքում բոլոր պայմանավորվածությունները զրոյացնելու մասին, Սամսոնյանը նշեց, որ գործող վարչապետի հետ ԼՀԿ ղեկավարի հանդիպման ժամանակ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չի եղել:


«Միայն վարչապետի բանավոր հավաստիացումն էր, որ կոնսենսուսի բացակայության դեպքում ԸՕ-ում փոփոխություններ չեն ընդունվի», - հայտարարեց պատգամավորը: Ուստի, ԼՀԿ-ում փոփոխությունների ընդունումը չեն գնահատում որպես «ձեռք բերված պայմանավորվածություններից հետքաշում»։ Սամսոնյանի խոսքով, միակ պայմանավորվածությունն արտահերթ ընտրությունների անցկացումն է սեղմ ժամկետներում:


«Մենք մտադիր չենք մեր գործողություններով իշխանություններին առիթ տալ հրաժարվելու արտահերթ ընտրությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից», - հավաստիացրեց պատգամավորը՝ դրանով իսկ բացառելով այդ գումարման խորհրդարանում կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորությունը:


Բացի այդ, Սամսոնյանը վաղաժամ է համարել կուսակցության համամասնական ցուցակների կազմումը։ Մենք կարծում ենք, որ սկզբում վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պարզ կդառնա՝ արտահերթ ընտրություններ կանցկացվեն, թե ոչ», - հայտարարեց պատգամավորը։


Սամսոնյանը չբացառեց, որ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա։ «Մենք ոչինչ չենք բացառում, բայց ինձ սխալ է թվում պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո խոսել դրանց հնարավոր խախտման մասին», - ասել է նա:

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները