23.12.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1116 նոր դեպք և 23 մահ
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածով անժամկետ կդառնա

Ռուսաստանի կառավարությունն անժամկետ է դարձրել «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածի կիրառումը, որը թույլ է տալիս մուտք գործել ՌԴ տարածք կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում: Բելառուսի և Հայաստանի քաղաքացիներից բացի, այդ միջոցը կտարածվի նաև Ղրղզստանի քաղաքացիների վրա, ասվում է որոշման մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:


«<...> «2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ ապրիլի 1-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետությունից եւ Բելառուսի Հանրապետությունից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից եւ Ղրղզստանի Հանրապետությունից» բառերով», - հստակեցվում է փաստաթղթում:


«Ճամփորդում եմ առանց COVID-19»-ը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներին հեշտացված կարգով մուտք գործել Ռուսաստան, պարզաբանում է ՏԱՍՍ-ը:


Օգտագործելով հարթակը, դուք կարող եք ընտրել կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ կլինիկա, ստանալ դրա արդյունքը, եւ եթե դա բացասական է, ապա ուղևորվել: Թեստավորման արդյունքը, որը դուք պետք է ներկայացնեք սահմանին, նույնպես պահվում է եւ ցուցադրվում է հավելվածում: