22.12.2024
Նիկոլ Փաշինյանը ինքնամեկուսացել է
prev Նախորդ նորություն

Եռաբլուրում բանակի հրամկազմը հարգել է «ապրիլյան պատերազմի» հերոսների հիշատակը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և բարձրաստիճան այլ զինվորականներ ապրիլի 2-ին այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի «ապրիլյան պատերազմի» հերոսների հիշատակին:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Բարձրաստիճան զինվորականները ծաղիկներ են դրել հուշակոթողին եւ առանձին-առանձին զոհված մարտիկների շիրիմներին:


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բախումները սկսվել են 2016 թվականի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, տևել է երեք ու կես օր: Հակամարտության երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչպես նաեւ հայտնել են հրետանու, ավիացիայի կիրառմամբ ինտենսիվ մարտական գործողությունների եւ հակառակորդին հասցված լուրջ կորուստների մասին:


Ապրիլի 5-ին կողմերը հայտարարել էին մարտական գործողությունների դադարեցման մասին։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի մասին երկկողմ համաձայնությունը ձեռք է բերվել օրվա 12-ից՝ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպման ընթացքում:


Հայկական կողմի կորուստները կազմել են մոտ 100 մարդ։