6.09.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ
prev Նախորդ նորություն

Կենտրոնը համագործակցության է հրավիրում արցախյան պատերազմի հաշմանդամներին

«Մայրի» ՀԿ-ն սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոնը գործում է արդեն 7 տարի: Շահառուները հատուկ կարիքներով երեխաներն ու երիտասարդներն են:


Կենտրոնը ամենօրյա ութժամյա դասընթացներ է կազմակերպում հատուկ կարիքներով այն երեխաների համար, ովքեր չեն կարող ներառվել հանրակրթական դպրոցի դասարաններում կամ նրանց համար, ովքեր արդեն ավարտել են դպրոցը:


«Մայրի» ՀԿ-ի տնօրեն Զարուհի Մանուկյանը նշում է, որ կենտրոնի գործունեության նպատակը ոչ միայն հատուկ կարիքներով մարդկանց աջակցելն է, այլև նրանց անհատական կարողությունները զարգացնելու համար հնարավորություն տալը:


Այս կենտրում բոլոր դասերն իրականացվում են բուժական մանկավարժների և հոգեբանների հսկողությամբ: Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների համար գործում են երաժշտաթերապիա և բազմաթիվ այլ խմբակներ` ձեռքի աշխատանքների, փայտագործության, կերամիկա/նկարչության, էվրիթմիայի, սպորտի, պարի, թատերական, այգեգործության, սովորեցնում են խոհանոցային հմտություններ: Ապրիլից կենտրոնը պետական աջակցություն կստանա:


Ըստ Զարուհի Մանուկյանի` մտադիր են ընդլայնել գործունեությունը: Մտահղացումը ծնվել է արցախյան վերջին պատերազմից հետո: «Մայրի»-ին հաջողվել գերմանացի գործընկերների ֆինանսավորմամբ ձեռք բերել նոր տարածք, որտեղ կառուցում են հացի փուռ և սննդի արտադրամաս և գործարկման համար աշխատանքի են հրավիրում արցախյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած երիտասարդներին: Մտադիր են նաև սոցիալական արթ-սրճարան հիմնել, կից` մանկական հրապարակ:


Զարուհի Մանուկյանն ասում է, որ այժմ փնտրում են խոհարարների, մատուցողների, դիզայներների, փայտագործությամբ զբաղվողների: Պատրաստ են անգամ աջակցել նրանց, ովքեր պարզապես սիրում են խոհարարությանը կամ ուզում են սերտել գեղեցիկ մատուցելու հմտությունները:


Մանրամասների համար պետք է դիմել Երևանում գտնվող «Մայրի» կենտրոն` Եղբայրության 11 կամ գրել «Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն» ֆեյսբուքյան էջին:


 

Աբու Դաբիում ցուցահանդեսը տապալած նախարարության աշխատակիցները նկատողություն են ստացել
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը