Փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցով
53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Այս մասին գրում է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
"Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ:
Ուշագրավ է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա.Մկրտչյանի 25.03.2021թ. գրությունը, որով հայտնվել է՝
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այլ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չի եղել , այդ թվում՝ 2018թ. մարտի 2-ի դրությամբ: ՀՀ ոստիկանության ԱՎՎ բնակչության պետական ռեգիստրում համապատասխան տվյալները մշակվում են քաղաքացու տրամադրված կամ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Օտարերկրյա պետության քաղաքացիությունը համարվում է մշակման ենթակա տվյալ և մուտքագրվում է ռեգիստր, եթե անձը ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:
ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ",- գրել է նա՝ հրապարակելով փաստաբանների անունները՝
Արա Գագիկի Զոհրաբյան
Սիմոն Ալբերտի Բաբայան
Մանե Գուրգենի Կարապետյան
Մարիաննա Սերգեյի Մխիթարյան
Ստելլա Հովակիմի Բաղրամյան
Վահրամ Բեգոյան
Արաքս Վարդանյան
Քրիստինե Ավագյան
Լուսինե Աշոտի Սարգսյան
Վահագն Մովսեսի Քեշիշյան
Անդրանիկ Հակոբյան
Անժելիկա Հակոբյան
Արշակ Անդրանիկի Վարդանյան
Արմինե Գևորգի Կարապետյան
Հարություն Բաղդասարյան
Սարգիս Խաչատուրի Խաչատրյան
Լիանա Գրիգորյան
Վիկտորիա Պետրոսյան
Աննա Լեմսիկի Մանթաշյան
Անի Միհրանի Գրիգորյան
Ծովինար Կարապետյան
Սերգեյ Վաչագանի Մանուկյան
Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյան
Դավիթ Իսրայելյան
Լևոն Աշոտի Վարդանյան
Վրեժ Խաչիկյան
Նազելի Արամի Տեր֊Պետրոսյան
Տաթևիկ Բուջատյան
Տաթևիկ Շայջյան
Գագիկ Մաիլյան
Սոնա Գուլակյան
Հրայր Խաչատրյան
Անժելա Գրիշայի Հովհաննիսյան
Գայանե Պապոյան
Լյուդվիգ Խորենի Ավետիսյան
Աստղիկ Ղազարի Ղազարյան
Կարինե Բաղդասարյան
Վարդուհի Սարգսյան
Անի Բարսեղյան
Աննա Վարդանյան
Ֆերդինանդ Սարգսյան
Գարիկ Ռաֆայելի Հախնազարյան
Շուշան Մհերի Հարությունյան
Աննա Արթուրի Ծառուկյան
Էդուարդ Բորիսի Աղաջանյան
Արմեն Մարտունի Հայրապետյան
Արտաշես Լեոնիդի Հովհաննիսյան
Արմինե Կառլոսի Ֆանյան
Հրայր Մերգելոսի Քալաշյան
Փափազ Խաչիկի Ավագյան
Դավիթ Գրիշայի Դանելյան
Լիաննա Գասպարյան
Պավլիկ Փոլադյան