24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 424 նոր դեպք և 13 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Ձուն Հայաստանում թանկանում է. ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ  հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։ 


«Վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ․ արդյոք դիֆիցիտը արհեստակա՞ն է, արդյոք միջնորդ կազմակերպություննե՞րն են այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում և արդյոք գնային բարձրացումները օբյեկտի՞վ են։ Եթե պատասխաններից որևէ մեկը դրական կլինի, բնականաբար, տնտեսավարողները պատասխանատվություն կկրեն»,- ասաց Գևորգյանը րագրողների հետ ճեպազրույցում:


ՏՄՊՊՀ նախագահի կարծիքով՝ ակհայտ է, որ կան անձինք, որ խոշոր ծավալի գնումներ են կատարում և սպառողական նպատակի համար չեն իրականացնում։


«Իհարկե, որոշակի միջոցառումներ իրականացվել են, հանդիպել ենք առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, թռչնաբույծների միության ներկայացուցիչների հետ։ Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմնավորվածության, որ ձվի գինը կիջնի»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ արդեն իսկ շուկայում ձվի գինն իջնում է։


Մինչդեռ հավկիթը Հայաստանում շարունակում է թանկանալ, այսօր Երևանի խանութներում 10 հատ հավկիթի գինն անցնում է 800 դրամը։ Ամիսներ առաջ ձվի գինը գրեթե կիսով չափ ցածր էր։ Քաղաքացիները դժգոհում են՝ չբարձրացող աշխատավարձերին զուգահեռ թանկացումներն իրենց կյանքը շատ են բարդացնում: