19.04.2025
Արմեն Գրիգորյանը չի համարում Թուրքիային թշնամի պետություն
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանն անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ իր անվտանգությունն ապահովելու համար:


Նրա խոսքով, պետք է զարգացնել հայ-ռուսական միավորված զորախմբի կարողությունները։ «Մենք մեր բանակի բարեփոխման լուրջ գործընթաց ենք սկսել։ Եվ Հայաստանի անվտանգության ապահովման համար մենք պետք է խորացնենք դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։


«Մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական զորախմբի հզորությունները, ձևավորենք խնդիրներ, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր և արդյունավետ գործիքը», - ասել է վարչապետը:


Հիշեցնենք, որ Ղարաբաղում 2020-ի սեպտեմբերին ռազմական բախումներ են սկսվել։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագիր է ստորագրվել հակամարտության ավարտի մասին։ Բաքուն և Երևանը դադարեցրել են կրակը։ Լեռնային Ղարաբաղի տարածքների մի մասն անցել է Ադրբեջանին։ Ռուսաստանը խաղաղապահներ է տեղակայել տարածաշրջանում։

Լարսը բաց է. բեռնատարների կուտակումները նվազել են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար