6.07.2025
Փաշինյանի և Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը
prev Նախորդ նորություն

Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Այսօր Շուշիի շրջանի Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել:


Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքները նախատեսվում է շարունակել վաղը՝ հյուսիս-արևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղություններում, իսկ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության:


2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել:


Վերջին տվյալներով հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է:


 

Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են. ՀՓՇ-ն հրավիրում է հանրահավաքի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով