23.11.2024
Հափշտակել է վիրավոր զինվորներին փոխանցված գումարների մի մասը. հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

Վարչական դատարանը վերադարձրել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը

ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 25-ին, վերադարձրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի:


Որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել Վարչական դատարան։


Եվ արդեն մարտի 17-ին Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, միջանկյալ որոշում կայացրեց և ընդունեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու կապակցությամբ իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու մասին միջնորդությունը։