23.11.2024
ԱՄՆ-ի զորքերի հրամանատարը գաղտնի այցելել է Սիրիա
prev Նախորդ նորություն

Օբաման կայցելի Հերոսիմա, բայց ներողություն չի խնդրի Ճապոնիայից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիա կատարելիք այցի ժամանակ ներողություն չի խնդրի Հերոսիմա եւ Նագասակի քաղաքների 1945 թ.-ի ատոմային ռմբակոծության համար: «Մենք պետք է պայքարենք աշխարհը միջուկային զանքից մաքրելու ուղղությամբ», - այսպես է պատասխանել ԱՄՆ նախագահը NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հողարդավարի՝ ճապոնացի ժողովրդից նորողություն խնդրելու մտադրության մասին հարցին, հայտնում է РБК-ն:

Օբաման նշել է, որ պատերազմների ժամանակ բոլոր կողմերից անմեղ զոհերն անխուսափելի են: «Ուստի այժմ մենք պարտավոր ենք անել հնարավորն աշխարհում խաղաղության ու հակամարտող կողմերի միջև երկխոսության ապահովման համար: Մենք պետք է պայքարենք աշխարհը միջուկային զենքից մաքրելու ուղղությամբ: Սա այն հարցն է, որի շուրջ ես աշխատել եմ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր», - ասել է ԱՄՆ նախագահը, ով մայիսի 25-ին կայցելի Ճապոնիա: Շարունակելով պատասխանել իրեն տրված ուղիղ հարցին՝ Օբաման դիվանագիտորեն շրջանցել է այն եւ նշել, որ հատկապես պատերազմների ժամանակ երկրների ղեկավարները ստիպված են կայացնել շատ բարդ որոշումներ, որոնց ուսումնասիրման հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները:

Միեւնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ այցի շրջանակներում մտադիր է մեկնել Հերոսիմա քաղաք, որը ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ենթարկել էր ատոմային ռմբակոծության: Այսպիսով Բարաք Օբաման կարող է լինել առաջին ԱՄՆ նախագահը, ով կայցելի Հերոսիմա, որտեղ ատոմային ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել էին շուրջ 140 հազար քաղաքացիական անձիք:

Հատկանշական է, որ Օբամայի նախաձեռնությունը «սվիններով են ընդունել» մի շարք ամերիկայն կազմակերպություններ: ԱՄՆ Ռազմածովային ուժերի պաշտոնաթող ադմիրալ Լլոյդ Վեյսին հայտարարել է, որ նախագահի այցը Հերոսիմա հավասարազոր է ճապոնացի ժողովրդից ներողություն հայցելուն, ինչը վիրավորական է բոլոր վետերանների համար, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մատրեր են մղել Ասիայի ազատագրման համար, հայտնում է USA Today-ը: