24.11.2024
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ
prev Նախորդ նորություն

Պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է. ՊՆ

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


Ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք: Տեղեկություններ զինծառայողների վիճակի մասին չեն հայտնվում:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում էր ձնաբուքը։