24.11.2024
Արա Այվազյանը Լիբանանի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կարծում են, որ Սորոսը "բոբո է", բայց այն զավթիչների զենքերից մեկն է. փորձագետ

21-րդ դարում պատերազմներն արվում են ոչ թե զենքերի միջոցով, այլ ԶԼՄ-ների: 21-րդ դարի պատերազմներում զավթիչը "դեմոկրատիան" է: Այս մասին հարցազրույցում նշել է «Germolio» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանը (Ցյուրիխ):


VERELQ-ը ներկայացնում է նրա հարցազրույցից մի հատված.


Նրա խոսքով, այն ուժերը, որոնք կառավարում են ՀՀ իշխանությանը, ամենակոռումպացված ուժերն են.


"Արևմտյան երկրները, որոնք ունեն փող, աղքատ երկրներում գտնում են ակտիվ-չարացած մարդկանց, գումար են դնում և 20 տարի իրենց աճացնում են, հետո դարձնում նրանց պաշտոնյա, պատգամավոր, կառավարության անդամ և իրենց միջոցով ղեկվարում են այդ երկիրը: Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե, իբր, կառուցում են դեմոկրատ երկիր, ամենամեծ սուտն է: Հայաստանը հիմա կառավարում են արևմտյան ուժերը, Փաշինյանը մի նախադասություն իր խելքից ու սրտից չի ասում՝ ինչ իրեն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատնից հրամայում են դա է ասում: Կամ Սորոսի գրասենյակից: Ի դեպ, Հայաստանում կարծում են, որ Սորոսը "բոբո ձյաձյա է", բայց դա այդպես չէ, դա զենքերից մեկն է", - ասել է բանախոսը:


Նրա խոսքով, արևմտյան այն համակարգը, որը զավթում է ամբողջ աշխարհը, Սորոսին օգտագործում է զավթման համար:


Նա ներկայացրել է նաև ուսումնասիրություն, թե որքան մեծ թվով հայաստանյան ԶԼՄ-ներ են ֆինանսավորում Սորոսի հիմնադրամից և սարսափելին, ըստ Մխիթարյանի այն է, որ Հայաստանի հասարակությունը ուղղակի գաղափար չունի այդ մասին.


"Նրանք աշխատում են հետևյալ կերպ. վերցնում են, օրինակ, Հայաստանի որևէ հերոսի և հայտարարում, որ նա ոչ թե հերոս է, այլ դավաճան, բոլորը դա գրում են ու հնարավոր չի, որ այդ հերոսը փրկվի":


Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել՝