26.05.2025
Վրաստանում ՀՀ երեք քաղաքացի տարիներ շարունակ թրաֆիքինգի են ենթարկվել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը վերադարձրել է Հայաստանին բոլոր ռազմագերիներին. ԱԳՆ

Ադրբեջանը վերադարձրել է Հայաստանին բոլոր ռամզագերիներին իր ստանձնած պարտավորությունների շրջանակում: Այս մասին Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:


Նա նշել է, որ այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը շատ "բաց ու պարզ է".


"Եռակողմ հայտարարությանը համապատասխան մենք փոխանցել ենք հայկական կողմին բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել էին Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և մինչ դրանց մեկնարկը",- ասել է ադրբեջանցի նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:


 

Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան