23.11.2024
Գերմանիան կարևորել է ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
prev Նախորդ նորություն

Կապանում որևէ դիրք Ադրբեջանին հանձնելու մասին խոսք չի կարող լինել. փոխնախարարը հերքում է

Կապանում որևէ դիրք Ադրբեջանին հանձնելու մասին խոսք չի կարող լինել, իսկ համաձանցում տարածվող տեսանյութի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:


Այդ մասին այսօր՝ մարտի 15-ին, խորհրդարանում լրգարողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:


Նա հերքում է համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը: «Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»,- ասաց Սարգսյանը:


Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ առկա անձինք նշում են, թե հրահանգ է եղել, որ Կապանի N հենակետը պետք է հանձնվի Ադրբեջանին:


Նույն տեսանյութում նշվում է նաև, որ տվյալ դիրքում ծառայություն իրականացնող զինվորականները «մտնված են անտերության», «չունեն կապի միջոց» և որևէ աջակցություն ՊՆ-ից չեն ստանում:


Նախարարը տեղեկացրեց, որ այդ տեսանյութի բովանդակությամբ արեն իսկ զբաղվում են իրավապահները:


Ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Կապանի մոտ գտնվող հենակետում վիճակի մասին տեսանյութի առթիվ նյութեր են նախապատրաստվում: