20.04.2025
Այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի. նախագահ
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու Արցախի ՄԻՊ-ը քննարկել են հայ գերիների վերադարձի հարցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը և Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տվել Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ բարձրաձայնել միջազգային հարթակներում, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:


Քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադարձնելու հարցը:


Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիական զոհերի հարազատների և քաղաքացիական վիրավորների իրավունքների, ինչպես նաև տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:


Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ապահովելու ուղղությամբ:

«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում դիմավորել Փաշինյանին ԱԳՆ շենքի դիմաց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար