Ադրբեջանի զորավարժությունները վտանգ չեն ստեղծում տարածաշրջանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերի ձեռնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք տեղի կունենան 15-ի մարտի 18-ին պլանային բնույթ են կրում և չեն ստեղծում ռիսկերը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սովորաբար զորավարժություններն անցկացվում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների կողմից, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկատվությունը նախապես հաղորդվում է շահագրգիռ կողմերին։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ նշված զորավարժությունները, ինչպես արդեն ասացի, պլանային բնույթ են կրում, ուղղված են զորքերի մարտական պատրաստության կատարելագործմանը եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում», - ասել Է Զախարովան:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտի 10-ին հայտնել է 10 հազար զինծառայողների մասնակցությամբ առաջիկա զորավարժությունների մասին: