22.11.2024
Ասկերանում ռուս խաղաղապահների համար կառուցվել է իններորդ բլոկա-մոդուլային ավանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Թուրքիան հարձակում են պատրաստում Սյունիքի վրա. ANCA-ն դիմել է Ջո Բայդենին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նախազգուշացմամբ դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ Պետդեպարտամենտին:


«Ադրբեջանն ու Թուրքիան հարձակում են պատրաստում Սյունիքի վրա։ Հայաստանը հաջորդ հարձակման թիրախը կդառնա», - ասվում է կոմիտեի թվիթերյան էջում։


Հիշեցնենք, որ վերջերս ելույթ ունենալով տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել էր, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրն Ադրբեջանի հիմնական մասը կմիացնի երկրի անքակտելի մասի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»:


Հայաստանի ԱԳՆ-ն Ալիեւի հայտարարությանը արձագանքել է հետեւյալ կերպ:


«Զանգեզուրը կոչելով «Ադրբեջանի պատմական տարածք» և հղում կատարելով երևակայական «միջանցքին»՝ Ադրբեջանի նախագահը նման սադրիչ հայտարարությամբ գիտակցաբար խաթարում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարումը։ Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին եւ բաց մարտահրավեր է միջազգային իրավունքին եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանային կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»: