22.11.2024
Ադրբեջանի բռնապետական ռեժիմը պատերազմից հետո հայերին պահում է որպես պատանդ. Թանկյան
prev Նախորդ նորություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի լրտես լինելու մասին լուրերն անհիմն է. ՄԱԿ

Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ ուղղված մեղադրանքներն առ այն, թե նա լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Միացյալ Թագավորության, անհիմն են և ես վճռականորեն կպաշտպանեմ նրան: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:


«Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, ես ամբողջովին պաշտպանում եմ նրան: Ձեզ կարող եմ ասել այն, ինչ ինձ փոխանցել են «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի իմ գործընկերները. «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ և այլ նշանակում կստանա»,- ասել է Դյուժարիկը:


Նա ընդգծել է, որ Մարիան Քլարկ-Հաթինգը բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետ է, ով նախկինում աշխատել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կենտրոնակայանում, կազմակերպության ներկայացուցիչն է եղել Մալազիայում, այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիում, Գվիենայում, Բենինում և Մադագասկարում:


«ՅՈՒՆԻՍԵՖ»-ը 1993 թվականից աշխատել է Հայաստանի երեխաների համար և սերտ ու արդյունավետ համագործակցության մեջ է եղել կառավարության հետ»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:


Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը, նշելով, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել:


VERELQ-ն ավելի վաղ հայտել էր, որ Mediaport-ի տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։


Ըստ աղբյուրի, Քլարք-Հաթինգը արդեն հավաքում է իրերը, մինչդեռ ՀՀ իշխանությունները ցանկանում են թաքցնել այդ փաստը հանրությունից: Նա Հայաստանում աշխատանքի է անցել ընդամենը 8 ամիս առաջ՝ 2020թ. հուլիսին։


ՀՀ Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: