23.11.2024
«Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի անդամ չի ընտրի. Լիլիթ Մակունց
prev Նախորդ նորություն

Արման Բաբաջանյանը հայտարարել է իր հետ կապվել են «օրենքով գողեր» և սպառնացել

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի ղեկավարությանը տեղեկացրել է, որ սպառնալիքներ է ստանում իր հասցեին։


«Նախօրեին եւ դրանից մեկ օր առաջ տեղի ունեցած բուռն բանավեճից հետո ինձ հետ կապվեցին «օրենքով գողերը» եւ սկսեցին սպառնալ ինձ», - հայտարարել է պատգամավորը՝ դա կապելով Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իր կտրուկ քննադատության հետ:


Պատգամավորը նշեց, որ նման մեթոդներով իրեն վախեցնել հնարավոր չէ, քանի որ նա ՔԿՀ-ում անցկացրել է 3.5 տարի, որտեղ «գործ է ունեցել և’ օրենքով գողերի, և’ քրեական հեղինակությունների հետ»: «Այնպես որ հանգիստ նստեք, զբաղվեք ձեր գործով, կգանք ձեր հետևից», - հայտարարեց պատգամավորը: Նա նաեւ ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե ինչու ՀՔԾ ղեկավարը ներկա չէ Վճռաբեկ դատարանի անդամի ընտրության հարցի քննարկման շարունակությանը:


Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Պատգամավորին խորհուրդ է տվել դիմել իրավապահ մարմիններին, եթե տեղի ունեցածը սպառնալիքների տարրեր է պարունակում։


Անդրադառնալով Վարդազարյանի բացակայությանը՝ Միրզոյանը նշել է, որ քննարկման այս փուլում Վճռաբեկ դատարանի անդամների ընտրության ընթացակարգի տեսանկյունից թեկնածություններ ներկայացնող ԲԴԽ ղեկավարն այլևս որևէ գործառույթ չունի։ Այդ իսկ պատճառով, շարունակեց ԱԺ նախագահը, նա կարող է բացակայել այսօրվա քննարկումներից։