19.04.2025
Շտայմայերը կրկին խոսել է ՌԴ-ին G8 վերադարձնելու անհրաժեշտության մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը բացահայտել է իր պարտքը Սաուդյան Արաբիային. ավելի քան 116 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի պարտքը Սաուդյան Արաբիային մարտ ամսվա տվյալներով աճել է հասնելով 116,8 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, փոխանցում է Bloomberg-ը: Նշվում է, որ այժմ Վաշինգտոնը Սաուդյան Արաբիան պարտք է 6%-ով ավելի քիչ, քան հունվարին, երբ այդ պարտքը ռեկորդ էր սահմանել, փոխանցում է EADaily-ին:

Մինչ այդ Սաուդյան թագավորության առջև պարտքն առանձին չէր հրապարակվում, այլ մտցվում էր ՕՊԵԿ-ի անդամ երկրների առջև ընդհանուր պարտքի մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էռ-Ռիյադը սպառնում էր վաճառել ԱՄՆ-ի 750 միլիարդ դոլարի հասնող արժեթղթերը, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի այն օրինագծիը, որով հնարավոր կլինի հետաքննել Սաուդյան Արաբիայի մասնակցությունը 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը:

The Guardian-ը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է, որ սաուդյան իշխանությունները երկար տարիների ընթացքում փորձում են հերքել իրենց մասնակցությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին: Հոդվածագրի կարծիքով, այժմ պետք է լիովին բավարարել ամերիացինի հետաքրքասիրությունն ու բացահայտել ամբողջ ճշմարտությունը Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումների և Եմենի պատերազմի մասին:
ԱՄՆ-ի զորքերի հրամանատարը գաղտնի այցելել է Սիրիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար