19.04.2025
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք
prev Նախորդ նորություն

Եթե ՀՀ իշխանությունները չխանգարեն՝ Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են

Այսօր շուրջ 170 կոնգրեսական դիմել են Բայդենին՝ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:


"Նման նախաձեռնություն եղել էր նաև փետրվարի 21-ին, երբ 100 կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ, կոչ անելով Բայդենին կանգնել Հայաստանի և Արցախի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:

Հիմա Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են և դրանք պետք է օգտագործենք: Եթե Հայաստանի իշխանությունները համայնքին չխանգարեն՝ հայ-թուրքական գործըթաց սկսելով, ապա Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա: Հուսամ գործող դեսպանին ափալ-թափալ հետ չեն կանչի այս պատասխանատու պահին, չնայած Մակունցի ագրեմանը շուտով կստանանք",- գրել է Սարգսյանը:


 

Միրզոյանը Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար