5.04.2026
Զգոն լինել, չտրվել իշխանության սադրանքներին. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Հանձնաժողովը հավանություն է տվել Բաքվի քաղաքականությունը դատապարտող ԱԺ որոշման նախագծին

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել առաջիկա քառօրյայի օրակարգում «Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու մասին ԱԺ որոշման նախագծի ընդգրկմանը, որը խոչընդոտում է ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց վերադարձին»:


ԱԺ որոշման նախագիծը ներկայացրել են անկախ պատգամավորներ, վերջերս իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամներ Տագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը: Մինչև քվեարկությունը Թովմասյանը նշել է, որ նախագծի հեղինակները ընդունել են եւ հաշվի են առել բոլոր առաջարկները եւ ճշգրտումները, որոնք ներկայացված են ԱԳՆ-ի եւ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Որոշման նախագիծը հավանության արժանացավ միաձայն։


Նշենք, որ ավելի վաղ պատգամավորները պայմանավորվել էին պատգամավորների նախաձեռնությունը քննարկել փակ ռեժիմով: Քննարկմանը մասնակցում էին նաև պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը:


Հիշեցնենք, որ հիմնավորումներում պատգամավորները նշել էին, որ Ադրբեջանը որդեգրել է բոլոր գերիների վերադարձի գործընթացի արհեստական ձգձգման քաղաքականություն: Ավելին՝ ադրբեջանական կողմը նախաձեռնում է գերիների նկատմամբ քրեական հետապնդման քայլ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանական կողմի գործողությունները միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում են, վստահ են պատգամավորները:

Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մտել են կառավարության մասնաշենք
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար