24.11.2024
Առանց Օնիկ Գասպարյանին պաշտոնանկության կայունություն ապահովել հնարավոր չէ. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Զգոն լինել, չտրվել իշխանության սադրանքներին. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

ՀՀԿ Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և չտրվել իշխանության սադրանքներին։

"Դավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը։

Բանակի վարկաբեկման եւ կեղտոտ ստերի տարիներ տեւած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։

Հայաստանի Հանրապետության վերջնական վերացման ճանապարհին մեր Զինված ուժերը ներքին եւ արտաքին թշնամիների կոկորդին մնացած բացառիկ կայացած եւ պետականաստեղծ ինստիտուտն են, որի գոյությունից, ամրությունից եւ նվիրումից է կախված հայ ժողովրդի ապագան թե Հայաստանում, թե Արցախում։

Կապիտուլյանտի խամաճիկներից բաղկացած Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը բացահայտում է, թե ինչ խորը արմատներ է գցել պետական դավաճանությունը մեր պետության ներսում։ Այն հանդիսանում է նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտի վրա ապօրինի ճնշում գործադրելու հակասահմանադրական վարքի աղաղակող դրսեւորում։

Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի։

Կոչ ենք անում՝
1. Ազգովի համախմբվել մեր Ազգային բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին եւ արտաքին ոտնձգություններից։

2. Միահամուռ կերպով մեր քաղաքական եւ քաղաքացիական պարտքը կատարել այսօր 18:00-ին Բաղրամյան պողոտայում՝ ի սատարումն Հայոց պետականության եւ Զինված ուժերի։

3. Ցուցաբերել զգոնություն եւ չտրվել իշխանության սադրանքներին",- ասված է հայտարարության մեջ։