23.11.2024
Նախարարը՝ գերիներին վերադարձնելու մասին. ավելի շատ համբերություն և լավատեսություն
prev Նախորդ նորություն

Բաքուն պատրաստ չէր խաղաղ կարգավորմանը. նախարարը ՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Արցախյան հակամարտության կարգավորման յուրաքանչյուր փուլում եղել են լավատեսություն ներշնչող պահեր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը վարչապետ է դարձել, որպեսզի վերջնականապես լուծի արցախյան հակամարտությունը։


Նրա խոսքով, բանակցությունների տարիների ընթացքում եղել են պահեր, երբ բոլորին, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, թվում էր, թե կողմերը մոտ են հակամարտության քաղաքական լուծմանը:


«Այն, որ դրան այդպես էլ չէր հաջողվում հասնել ոչ համանախագահների, ոչ Հայաստանի մեղքն է։ Հենց Ադրբեջանն է վերջին պահին հրաժարվել այդ որոշումից և առաջ քաշել նոր պայմաններ, դրա վկայությունն է Կազանյան գործընթացը», - հայտարարել է նախարարը։ Այվազյանը վստահ է, որ Ադրբեջանը պատրաստ չէր հակամարտության խաղաղ կարգավորմանը և շատ երկար ժամանակ ռազմական լուծում էր պատրաստում։