23.11.2024
Արցախում ռուսերենին կարգավիճակ տալու հարցը պետք է հանրային քննարկման դրվի. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Թուրքիան «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ չունի. Լավրով

Թուրքիան «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ չունի, կարծում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Իսկ եթե խոսենք «Մեծ Թուրանի»՝ որպես վերազգային կազմավորման մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան նման նպատակ է հետապնդում։ Չեմ տեսնում, թե ինչպես իրականում ԽՍՀՄ-ի նախկին և անկախ պետություն դարձած երկրները կարող են ինչ-որ ձևով աջակցել այդ գաղափարին։


Ընդհակառակը, նրանց արտաքին քաղաքականության ողջ պաթոսը եւ նրանց գործունեության պրակտիկան կայանում է նրանում, որ ամրապնդեն իրենց ազգային պետությունները», - ասել է Լավրովը ՌԲԿ TV-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան վախենում է Թուրքիայի ուժեղացումից, եթե Ադրբեջանի նման երկրները հանդես են գալիս «Մեծ Թուրանի» օգտին:


Ռուս նախարարի խոսքով՝ Թուրքիան իր շահերն ունի, դրանք իր ցեղակիցներն են, որոնք խոսում են նույն լեզվով։ Եվ թուրքալեզու հարաբերությունների թեման բավականին խորն է ներթափանցել Թուրքիայի և այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի մի շարք պետությունների միջև համագործակցության հյուսվածք։


«Կա թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ, որին մենք մասնակցում ենք որպես դիտորդ։ Մեր մի քանի հանրապետություններ հետաքրքրված են շփումներով։ Այնտեղ նրանք կոնկրետ նախագծեր են առաջ տանում։ Կա ԹՅՈՒՐՔՍՈՅ՝ թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն։


Գոյություն ունի նաեւ այնպիսի կառույց, ինչպիսին է թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովը։ Բոլոր նրանք գործում են բավական վաղուց: Նրանք ունեն իրենց ծրագրերը, միջոցառումներ են անցկացվում։ Դա հիմնականում տեղի է ունենում մշակութային, լեզվական, կրթական ավանդույթների միջոցով», - նշել է Լավրովը։