24.11.2024
Ցիկլոն է գալիս. սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ բուք
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն գործիք է Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման համար. փորձագետ

Հայաստանը շարունակում է օգտագործվել որպես գործիք Ադրբեջանի ու Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման նպատակով: Դրա դիմաց Հայաստանը չի ստանալու ոչինչ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:


"Օրերս Ալիևը Լաչին կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակակցային ապաշրջափակման նպատակն է ցամաքային կապ ապահովել Նախիջևանի ու Թուրքիայի հետ: Այնուհետև հավելել է, որ Ռուսաստանն էլ ԿԱՐՈՂ է երկաթուղային կապ հաստատել Հայաստանի հետ:

Պետք չէ մասնագետ լինել այս հայտարարության էությունն ընկալելու համար: Տրանսպորտային պրոտեկցիոնիզմի ջատագով Ալիևն աներկբայորեն ցույց է տալիս, որ գործ չունի Հայաստանի տրանսպորտային ինտեգրման խնդիրների հետ: Դա մետրոպոլիայի՝ Ռուսաստանի խնդիրն է:

Իսկ թե որ լոգիստիկայով Ռուսաստանը երկաթուղային կապ կհաստատի Հայաստանի հետ, դեռևս պարզ չէ: Եթե խոսքը գնում է աբխազական միջանցքի վերաբացման մասին, ապա դրա համար դեռևս չկան իրական նախադրյալներ: Դե իսկ Նախիջևան-Զանգելան-Հորադիզ-Բաքու-Դերբենդ երկաթուղին, որպես Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային կապ հաստատելու միջոց դիտարկելը, հակասում է թե՛ տնտեսագիտության, թե՛ տարրական տրամաբանության բոլոր կանոններին:

Մի բան է ակնհայտ. Հայաստանը շարունակում է օգտագործվել որպես գործիք Ադրբեջանի ու Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման նպատակով: Դրա դիմաց Հայաստանը չի ստանալու ՈՉԻՆՉ, ինչի մասին արդեն հրճվանքով խոսում է Ալիևը: Սա հայկական կողմին հասցված հերթական ապտակն է, որն ավանդույթի համաձայն մնալու է անպատասխան", - գրել է Դավթյանը: