Սյունիքում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերանորոգման արտադրամասի պետը
Փետրվարի 18-ի գիշերը սպանություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com փետրվարի 18-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10 շենքի բնակիչը հետապնդում է իր տուն ներթափանցած գողին:
Որոշ ժամանակ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի՝ գլխի հրազենային վնասվածքով։ Ոստիկանությունը պարզել է սպանվածի ինքնությունը։ Նրանք նշված տան 59-ամյա բնակիչ Արմեն Ոսկանյանն են։
Սպանված Մարտին Ոսկանյանի որդու խոսքով՝ ինքը մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն նա չի պատասխանել զանգերին։ Անհանգստանալով՝ որդին գնացել է հոր մոտ, բայց սկզբում չի կարողացել ներս մտնել, քանի որ դուռը ներսից փակ է եղել։ Հետո անհայտ անձը բացել է դուռը և փախուստի դիմել։ Մարտին Ոսկանյանին անհայտ անձի բռնել չի հաջողվել։
Ոսկանյանը վերադարձել է տուն եւ նկուղում հայտնաբերել է արնահոսող կապկպված հորը։ Արմեն Ոսկանյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ըստ աղբյուրի՝ սպանվածը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատել է որպես վերանորոգման արտադրամասի պետ։ Սպանվածի որդին նույն կոմբինատում աշխատում է դիսպետչերական բաժնի պետի տեղակալ:
Հայտնի է նաև, որ հանցագործը տան ներքևում ամեն ինչ շուռ է տվել ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նշանակվել են փորձաքննություններ։