24.11.2024
Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է ազգային վերածննդի նախապայմանը. Սողոմոնյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք, առողջացել է 101 մարդ

Հայաստանում փետրվարի 17-ին կատարվել է 3 211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք: Դրական է թեստերի մոտ 7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 101 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։


Փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 820 դեպք, որոնցից 161 577-ը՝ առողջացած, 3 156-ը՝ մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694 357 թեստավորում: