23.11.2024
ՊՆ-ն սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրել է անկանոն, օդ արձակված կրակոցներ
prev Նախորդ նորություն

Համատեղ հայտարարությունը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթ. ԱԳՆ-ն Ալիևին

ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Իլհամ Ալիևը հայտարարությանը, թե համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին:


"Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո",- նշել է Նաղդալյանը։