23.11.2024
Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը. Հայրենիքի փրկության շարժում
prev Նախորդ նորություն

ՀՔԾ ղեկավարն և Չեխիայի դեսպանը քննարկել են դուրս բերված ակտիվները ՀՀ վերադարձնելու հարցը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը փետրվարի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Բեդրիխ Կոպեցկուն և հյուպատոս Անի Շագինյանովային: Այդ մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:


Անդրադառնալով հայ-չեխական իրավական կապերի հետագա ամրապնդմանն ու գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորություններին` Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցության կարևոր հիմք կհանդիսանա:


Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության նոր ուղիներ ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև հիշյալ հանցագործությունների ոլորտում Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը:


Չեխական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և փոխադարձ այցերի կազմակերպման համար: