Ռուս խաղաղապահները Արցախում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները նաև կատարելագործել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, կոորդինատներով և կախված թիրախի բնույթից կրակային կայանքների փոփոխության ժամանակ նշանառումը։
Նշվում է, որ ականանետավորները վարժանքներ են անցկացրել ըստ թիրախների հետախուզության և կրակային դիրքերի փոփոխության նորմատիվների։
Եզրափակիչ փուլում զինծառայողները կատարել են փակ կրակային դիրքերից ուսումնական հրաձգության վարժանքներ՝ տարբեր հեռահարությունների դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:
Մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող: