23.11.2024
Անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերը ընդունվել չեն կարող. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ԼՀԿ-ն նախկին և գործող իշխանություններին կոչ են անում «անջատել ֆեյքերի գործարանները»

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների արդյունքը, որը նախատեսում է վիրավորանքի եւ զրպարտության համար առավելագույն փոխհատուցումների բարձրացում, ԶԼՄ-ների դեմ հայցերի ալիքի կվերածվի: Ընդ որում, «ֆեյքերի ֆաբրիկան» կշարունակի հանգիստ աշխատել։


Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ իրեն համարելով զրպարտության եւ վիրավորանքի հիմնական թիրախ։


Խնդիրը լուծելու համար, համոզված է Մարուքյանը, անհրաժեշտ է հասնել «ֆեյքերի գործարանն անջատելու ջենտլմենական համաձայնության»։ Մարուքյանն ընդգծեց, որ ֆեյքերի գործարանները Հայաստանում ունեն միայն գործող և նախորդ իշխանությունները, եթե հաջողվի համաձայնության գալ և միաժամանակ «անջատել» այդ ֆաբրիկաները, խնդիրը կլուծվի: Մարուքյանը նույնիսկ պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ գործող և նախորդ իշխանությունների միջև այս հարցի շուրջ բանակցություններում։


«Իրավիճակի սյուրռեալիզմն այն է, որ այսօր զրպարտության դեմ պայքարի մասին խոսում են նրանք, ովքեր դա տարածում են։ Ինչպես եք պատկերացնում այդ պայքարը։ Ֆեյք ինդուստրիայի առկայության դեպքում իրավիճակը չի փոխվի, կավելանա միայն փաստաթղթաշրջանառությունը», - համոզված է պատգամավորը։


Նա նշել է, որ երբ որևէ գործչի մասին սկսում է ապատեղեկատվություն տարածվել, հերքումներն արդյունք չեն տալիս, դա մեկընդմիշտ հարվածում է իմիջին:


«Այս կամ այն գործչի նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը նրանք հիմնավորում են հետևյալ կերպ. լրագրողը կարող է մոտենալ և քաղաքական գործիչից պահանջել ապացուցել, որ նա մանկապիղծ չէ կամ գիշերները մանուկների չի ուտում։ Լրագրողը ապացույցներ չունի, բայց գործչից պահանջում է հակառակն ապացուցել, Ահա թե որն է ստեղծված մթնոլորտի անհեթեթությունը», - վրդովվեց Մարուքյանը։


Ի պատասխան ՝ Քաղաքացիական օերնսգրքում փոփոխությունների հեղինակ, փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՔՕ-ում փոփոխություններ է մշակել, որոնց համաձայն՝ ֆեյք-ինդուստրիան օրենքից դուրս կհայտնվի։ «Մեկուկես ամիս առաջ ես ֆեյքերի ֆաբրիկայի քրեականացման մասին օրինագիծ եմ ներկայացրել, Ձեր խմբակցության ներկայացուցչին կոչ եմ արել մասնակցել օրինագծի քննարկումներին, բայց ձեզանից ոչ մեկը չի իջել ինձ հետ քննարկումներին», - հայտարարել է Սիմոնյանը: Նա կրկին կոչ արեց ակտիվ քննարկել նշված նախաձեռնությունն ու համագործակցությունը։