3.06.2025
Նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
prev Նախորդ նորություն

Տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Փետրվարի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ։


Ի շարունակումն արդեն իսկ տեղի ունեցած շփումների և հեռախոսազրույցների` արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:


Նախարարներ Այվազյանը և Լավրովը անդրադարձան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին:


 

Լարսում ձնահյուսքի վտանգ կա. ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատար
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով