25.11.2024
Հաջորդ պատերազմը կլինի հեռավար, մենք պետք է պատրաստ լինենք դրան. Անդրանիկ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Մարուքյանն ավիատոմսերի գների բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով դիմել է ՏՄՊՊՀ-ին

ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գների բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով այսօր դիմել է ՏՄՊՊՀ նախագահին:


"Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ կապված դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացումների հետ։

Մասնավորապես՝ հայտնի է, որ 2021թ. փետրվարի 1-ից ՌԴ սահմանները բացվել են մեր քաղաքացիների համար։

Այնինչ, բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք տեղեկություններ և դժգոհություններ առ այն, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։ Նշվածը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։

Ընդ որում, խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։

Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար։

Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում",- գրել է Մարուքյանը Facebook-ի իր էջում։