24.11.2024
Մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք. մահացել է 4 մարդ

Հայաստանում փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167088 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 649993 վերջին մեկ օրում` 1473 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 5435 պացիենտ. մեկ օրում նվազել է 223-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 157800 անձ` վերջին մեկ օրում 281 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3084 է: