Մարտի 1-7-ը ստացվել է 912 զանգ․ ԱԻՊԾ-ի ամփոփումը 2021 թվականի մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 912 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 151-ով: Գրանցվել է հրդեհի 6 դեպք: Ծառայության հրշեջ փրկարարների մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ՝ բոլոր կանչերին հրշեջներն արձագանքնել են ժամանկիին, այդ իսկ պատճառով դժբախտ ելքով պատահարներ չեն գրանցվել, տուժածներ ևս չկան: 08.03.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ Հայաստանում մարտի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175016 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: 08.03.2021
Լարսը բաց է. առկա են բեռնատարների կուտակումները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 08.03.2021