25.11.2024
Թրամփի վատությունը. Թուրքիան իրավունքներ ստացավ տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության վրա
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն ձեռնամուխ է եղել նավթի և գազի ընդհանուր շուկաների ձեւավորմանը. Վլադիմիր Պուտին

ԵԱՏՄ-ի երկրները ձեռնամուխ են եղել գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորմանը, Դա բարդ հարց է: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների շուրջ կայացած խորհրդակցության ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Միության անդամ պետությունների կողմից հաստատվել է ԵվրԱզԷՍ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը, ընթանում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծման նախապատրաստումը։ Մենք ձեռնամուխ ենք եղել գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման ծրագրի իրականացմանը։ Դա բարդ հարց է», - ասել է Պուտինը ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։


Դեկտեմբերին ղեկավարները հաստատել են նավթային ոլորտում Միության երկրների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ որոշում են ընդունել գազի ընդհանուր շուկայի ձեւավորման երկրորդ փուլին անցնելու մասին. դա շուկայի ենթակառուցվածքային, տեխնոլոգիական եւ իրավական հիմքի ստեղծումն է:


ՌԴ նախագահը նշել է, որ տնտեսության մեծ մասում ընդհանուր շուկաներն արդեն ստեղծվել և հաջողությամբ աշխատում են: «Մյուսների առումով՝ այս ուղղությամբ շարժումը, գործնական հարցերի լուծումը, օպտիմալ մոդելների որոնումները շարունակվում են», - շարունակել է Երկրի ղեկավարը:


Որպես միության անդամ պետությունների միջև փոխզիջման հաջող հայտնաբերման օրինակ՝ նա նշել է դեղերի և բժշկական ապրանքների արտադրության և շրջանառության միասնական շուկայի ստեղծումը։


«Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ԵվրԱզԷՍ-ի երկրներում բոլոր դեղամիջոցների գրանցումն իրականացվում է միասնական կանոններով եւ ընթացակարգերով։ Սա չափազանց կարեւոր է այժմ, մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, երբ մեր երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերի, կորոնավիրուսի համաճարակի հետ։ Եվ մենք պետք է արդյունավետ համակարգենք ջանքերը մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար», - ասել է Պուտինը։


Նա նաեւ նշել է, որ հետեւողականորեն զարգանում է նաեւ ծառայությունների միասնական շուկան.այն արդեն ներառում է 53 ոլորտ, իսկ ընթացիկ տարում կընդգրկի եւս հինգ ուղղություն: